Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նամակ հղեց Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասված է՝

«Հարգարժան Տիգրան Սուրենի

Ըմբռնումով եմ գնահատում Ձեր հրաժարականի որոշումը և հավատում, որ այսուհետ ևս, անկախ Ձեր զբաղեցրած պաշտոնից ու գտնվելու վայրից, Ձեր գործունեությունը նվիրվելու է մեր ժողովրդի ու պետության շահերին:

Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ մեր 6-ամյա համագործակցության, ուղղակի ասեմ` համատեղ աշխատանքի համար: Պետք է ընդգծեմ, որ անցած այդ տարիները բավական արգասավոր էին ՀՀ կառավարության կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակության առումով: ԼՂՀ-ում իրականացված մի շարք կարևոր ծրագրերում առկա են Ձեր անմիջական մասնակցության շոշափելի հետքերը: Դուք միշտ սրտացավորեն եք հետևել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումներին և նպաստել, որ դրանք ընթանան դրական առաջընթացով:

Ամենայն հաջողություններ Ձեզ հետագա կյանքում»:

Հարգանքով ու բարեմաղթանքներով`

ԼՂՀ վարչապետ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




  Рубрика: Правительство НКР
  Последнее обновление: 05/04/2014